Մայրս դեմ է կարիերաս վերսկսելուն. Հաբիբ Նուրմագոմեդով
UFC թեթևքաշային չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը հայտարարել է, որ չի պատրաստվում վերսկսել կարիերան, քանի որ նրա մայրը դեմ է այդ գաղափարին, տեղեկացնում է Sport 24-ը:
«Ես մեծ նվաճումների եմ հասել սպորտում և այլևս չեմ ցանկանում մենամարտել: Շատերն են կարիերան ավարտելուց հետո վերադառնում , բայց ես դա չեմ ցանկանում:
Նման քայլի դիմելու իմաստ չեմ տեսնում:
Մայրիկից թանկ ոչինչ չունեմ այս աշխարհում: Նա խնդրել է, որ առանց հայրիկիս չմենամարտեմ:
Չեմ ցանկանում քայլեր անել, որոնք կտխրեցնեն նրան»,-ասել է Նուրմագոմեդովը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնական տիտղոսը երրորդ անգամ պաշտպանելուց հետո ( նախորդ հոկտեմբերին հաղթեց Ջասթին Գեթջիին), ռուսաստանցի մարզիկը հայտարարեց կարիերան ավարտելու մասին:
UFC-ն այդ գոտեմարտում Նուրմագոմեդովի կատարած հնարքը ճանաչել է նախորդ մրցաշրջանի լավագույն դրվագ:
Դրանից ամիսներ առաջ, Նուրմագոմեդովի հայրը հեռացավ կյանքից ՝ կորոնավիրուսի համավարակից առաջացած բարդությունների պատճառով:
Հավելենք, որ UFC-ի նախագահ Դեյնա Ուայթը հայտնել էր, որ ռուսաստանցի մարզիկը մտադիր է վերսկսել կարիերան:
Կարծիքներ