Ֆրանսիայի ՆԳՆ-ն հետաքննում է շուրջ 400 գործ՝ կապված սանիտարական կտրոնների կեղծման հետ
Ֆրանսիայում մոտ 400 գործ է հետաքննվում կեղծ սանիտարական կտրոններ պատրաստող ցանցի դեմ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին կիրակի օրը RTL հեռուստաալիքի եթերում հայտարարել է երկրի ՆԳՆ ղեկավար Ջերալդ Դարմանենը ։
«Մենք ունենք 400-ից մի փոքր պակաս դեպք՝ կապված կեղծ սանիտարական կտրոնների արտադրության ցանցի հետ: Երբեմն այդ դեպքերը կապված են, ցավոք սրտի, բուժանձնակազմի հետ»,- ասաց Դարմանենը։
Նա նշեց, որ նախաքննության շրջանակներում արդեն կան ձերբակալվածներ, սակայն նրանց թիվը չնշեց։ Ներքին գործերի նախարարը հիշեցրել է, որ նման ցանցերի կազմակերպիչներին սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում։
Շաբաթ օրը Ֆրանսիայի Առողջապահության նախարարության ղեկավար Օլիվյե Վերանն ասել է, որ Ֆրանսիայում Covid-ի դեպքերը մնում են բարձր մակարդակի վրա։ Նրա խոսքով, այս շաբաթվա սկզբին բժշկական ծառայություններն օրական արձանագրել են COVID-19-ի ավելի քան 70 հազար նոր դեպք։ Միաժամանակ, իշխանությունները վերջին 10 օրվա ընթացքում արձանագրել են հիվանդացության աճի տեմպերի նվազում։
Կարծիքներ