Աֆղանստանի նախագահն անվտանգության իրադրության վատթարացումը կապել Է ԱՄՆ-ի ուժերի դուրսբերման հետ
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին երկրում անվտանգության հետ կապված իրադրության վատթարացումը կապել Է երկրի տարածքներից իր ուժերը դուրս բերելու՝ Միացյալ Նահանգների անսպասելի որոշման հետ: Օգոստոսի 2-ին այդ մասին հաղորդել Է աֆղանական 1TV հեռուստաալիքը:
«Վերջին երեք ամսում մենք անսպասելի իրադրության հանդպեցինք իր զորքերը դուրս բերելու մասին՝ ԱՄՆ-ի անսպասելի որոշման հետեւանքով»,- մեջբեւմ Է հեռուստաալիքը Ղանիի խոսքը: Նախագահը նաեւ հավելել Է, որ հարգում Է Վաշինգտոնի որոշումը, բայց գիտե, որ այն հետեւանքներ կունենա: Ապրիլի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է Աֆղանստանում գործողությունն ավարտելու՝ իր որոշմման մասին, որը դարձել Է ամեաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ:
Այդ ֆոնին Աֆղանստանում դիտվում Է անվտանգության բնագավաում իրադրության վատթարացում՝ կապված այն բանի հետ, որ «Թալիբան» արմատական շարժման կողմնակիցները սաստկացնում են մի շարք ուղղություններով հարձակման տեսպերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ