Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվն ավելացել է 35- ով

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվն ավելացել է 35- ով

2020 թվականի սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի պատճառով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 35 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։ Այս մասին տեղեկացրեցին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից՝ նշելով, որ օգոստոսի 2-ի դրությամբ հիմնադրամի շահառուների թիվը փոխվել է:

Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4255-ն է։ Տվյալ թվից 416-ը Հիմնադրամի շահառու էին դարձել նախքան 2020 թվականի պատերազմը:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, զինհաշմանդամության 1-ին և 2-րդ կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:

Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են նաև Սփյուռքից։

Այն անձինք, որոնք ԶԱՀ-ի պոտենցիալ շահառու են, սակայն ինչ-ինչ պատճառով դեռևս չեն ներկայացրել հատուցման դիմում, խնդրում ենք ծանոթանալ «Հատուցումների տրամադրման կարգ»-ին։  Հատուցման դիմում ներկայացնելու համար:սահմանված ժամկետ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում