ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հանդիպեց Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակության հետ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հանդիպեց Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակության հետ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ապրիլի 26-ին հանդիպեց Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը շնորհակալություն հայտնեց պատվիրակության անդամներին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված միջոցառումներին մասնակցելու համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարեւորեցին երկու խորհրդարանների միջեւ ստորագրվելիք համագործակցության հուշագիրը, որը կնպաստի Հայաստանի եւ Կենտրոնամերիկայի միջեւ տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացմանը:

Հանդիպմանն անդրադարձ եղավ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմին. կողմերը կարեւորեցին հայ գերիների անհապաղ վերադարձի հարցը:

ԱԺ փոխխոսնակը երախտագիտություն հայտնեց պատվիրակության կազմում ընդգրկված Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Դանիել Օրտեգային՝ անցած տարի Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ տարածած հայտարարության կապակցությամբ, որով դատապարտվում էր Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի դեմ իրագործված ցեղասպանությունը:

«Մոտ ապագայում Կենտրոնամերիկյան խորհրդարանում Հայաստանի Հանրապետությունը կդառնա դիտորդ երկիր». Կարոլինա Ֆերնանդես:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում