Լիբանանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

Լիբանանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

Հինգշաբթի փոքր ուսումնական ինքնաթիռ է ընկել Լիբանանի Կեսերվան լեռնային շրջանում՝ մայրաքաղաք Բեյրութից հյուսիս ընկած հատվածում:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ավիաընկերության իր աղբյուրներին, օդանավում 3 մարդ է եղել: Նախնական տվյալներով՝ երկու ուղևորն ու օդաչուն զոհվել են:

Խոսքը Cessna 172 տեսակի օդանավի մասին է, որը պատկանում է Open Sky Aviation ավիաընկերությանը: Այն օդ է բարձրացել Բեյրութի օդակայանից տեղի ժամանակով 13:30-ին (երևանյան 14:30) և 20 րոպե անց կործանվել գյուղական տարածքում:

Կործանման վայրին մոտակայքում գտնվող ականատեսներից մեկը նշել է, որ եղանակը մառախլապատ է եղել: Ինքնաթիռի անկման ձայնը լսելով՝ իրենք մոտեցել են դեպքի վայրին և հայտնաբերել մարդկանց մարմինները:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում