Տոկիոյի Օլիմպիական խաղերը կանցկացվեն առանց երկրպագուների
Տոկիոյում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն առանց երկրպագուների: Այդպիսի որոշում է կայացվել կորոնավիրուսի համավարակային իրավիճակի վատթարացման պատճառով:
«Վերջնական որոշում ենք կայացրել, որ Տոկիոյի խաղերում երկրպագուների մուտքը փակ կլինի»,- ասել է Տոկիո-2020-ի կազմակերպիչ Տամայո Մարուկավան:
Կազմակերպիչները ներողություն են խնդրել բոլոր նրանցից, ովքեր տոմսեր էին գնել:
Հատկանշական է, որ երեկ Տոկիոյում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 920 նոր դեպք: Դա մայիսից հետո ամենաբարձր ցուցանիշն է: Օլիմպիական խաղերը կկայանան հուլիսի 23-ից-օգոստոսի 8-ը:
Կարծիքներ