Զինվորների համար ուղարկված բեռների մաքսազերծման հետ կապված խնդիրնեի դեպքում զանգահարեք ինձ. Հայկ Սարգսյան
Սիրելի հայրենակիցներ, վերջին օրերին ահազանգեր եմ ստացել մեր քաղաքացիներից, ովքեր խնդիրներ են ունեցել զինվորների համար Հայաստան ուղարկված բեռների մաքսազերծման հետ կապված։ Գործող օրենսդրության սահմանափակումներով պայմանավորված խնդիրները քննարկել եմ կառավարության ներկայացուցիչների հետ և, իրավիճակի հրամայականով պայմանավորված, լուծումներ ենք գտել մաքսիմալ արագ և առանց խոչընդոտների բաց թողնելու զինվորների կարիքների համար ուղարկված բոլոր ապրանքները: Նմանատիպ խնդիրների կամ պարզաբանումների կարիքի դեպքում՝ խնդրում եմ գրեք իմ ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք անձամբ ինձ՝ 094-39-79-60 հեռախոսահամարով:
Խնդրում եմ հնարավորինս տարածել այս գրառումը։
Շնորհակալություն բանակի կողքին կանգնած մեր բոլոր հայրենակիցներին:
Հաղթելու ենք:
Կարծիքներ