Բայդենն ու Մակրոնը պայմանավորվել են խստացնել ՌԴ դեմ պատժամիջոցները
ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 13-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Ինչպես հայտնում է Ելիսեյան պալատի լրատվական ծառայությունը, երկու առաջնորդները պայմանավորվածություն են ձեռք բերել ՌԴ դեմ պատժամիջոցները խստացնելու մասին:
«Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են ուժեղացնել ՌԴ նկատմամբ արդեն իսկ ընդունված պատժամիջոցները, աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, համատեղ ընդունել բոլոր օգտակար նախաձեռնությունները` միտված ռազմական գործողությունների դադարեցմանը: Երկու ղեկավարներն այս հարցով շփումները կշարունակեն նաև հետագայում»,- հաղորդում են Ելիսեյան պալատից:
Անդրադարձ է եղել նաև ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների թեմային:
Կարծիքներ