Ինչ հարցեր է քննարկել Էկոնոմիկայի նախարարը գործարարների և քաղաքացիների հետ
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օգոստոսի 3-ին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել գործարարների և քաղաքացիների ընդունելություն:
Նախարարության հաղորդմամբ, քաղաքացիների կողմից բարձրաձայնված հարցերը վերաբերել են գյուղատնտեսության, արդյունաբերության, սոցիալական խնդիրներին և այլ թեմաների։
Նախարարը ծանոթացել է քաղաքացիների խնդիրներին և ներկայացրել պետական օժանդակության ծրագրերը, ծրագրերից օգտվելու պայմաններն ու ընթացակարգը, որոնք կարող են նպաստել նրանց գործունեության ընդլայնմանը։
Համապատասխան ստորաբաժանումներին տրվել են հանձնարարականներ՝ նախարարության իրավասության շրջանակներում գտնվող հարցերին հնարավոր լուծումներ տալու վերաբերյալ։
Կարծիքներ