Էդգար Բաբայանը կարիերան կշարունակի կիպրական «Պաֆոս»-ում
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանը հեռացել է լատվիական «Ռիգա»-ից։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Կողմերը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը: 25–ամյա ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Կիպրոսի Բարձրագույն լիգան ներկայացնող «Պաֆոս» ակումբում։ Համաձայնությունը ձեռք էր բերվել դեռ փետրվարին։
Այս տարվա փետրվարին Էդգար Բաբայանը հեռացել էր դանիական «Հոբրո»-ից: Նա վճարել էր իր հրաժարագինը և խզել Դանիայի առաջին դիվիզիոնում հանդես եկող ակումբի հետ պայմանագիրը։
Կարծիքներ