Գերիների վերադարձի ձգձգման հարցով ՄԻՊ-ը հաղորդում է ներկայացրել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդ

Գերիների վերադարձի ձգձգման հարցով ՄԻՊ-ը հաղորդում է ներկայացրել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդ

Երեկ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին մանրամասն հաղորդում է ուղարկվել, որ ադրբեջանական իշխանությունները ձգձգում են գերիների վերադարձը և կոպտորեն խախտում միջազգային պահանջները: Այս մասին իր ֆեյսբուքյանք էջում հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Հաղորդումը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին ուղարկվել է առանձին ընթացակարգով:

Հաղորդման մեջ հատուկ նշում է արված, որ ադրբեջանական իշխանությունները չարաշահում են իրավական ընթացակարգերը և քաղաքականացնում գերիների վերադարձի հարցը: Դրանով մեր հասարակակությանն ու առաջին հերթին` գերիների ընտանիքներին պատճառում են հոգեկան տառապանքներ, խաղում զգացմունքների հետ ու առաջ բերում նպատակային լարվածություն:

Հաղորդումը նոր է ներկայացված` հաշվի առնելով խորհրդի նստաշրջանի ժամկետները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում