ԱՀԿ-ն հանդես Է եկել պատվաստման տեղեկաթերթիկների դեմ, որոնք արտոնություններ կտան պատվաստվածներին

ԱՀԿ-ն հանդես Է եկել պատվաստման տեղեկաթերթիկների դեմ, որոնք արտոնություններ կտան պատվաստվածներին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այս պահին խորհուրդ չի տալիս սահմանել պատվաստման հատուկ տեղեկաթերթիկներ, որոնք ինչ-ինչ արտոնություններ կտան դրանց տերերին: Մարտի 12-ին այդ մասին հայտարարել Է ՌԴ-ում ԱՀԿ-ի ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում:

«ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս (պատվաստման) տեղեկաթերթիկները, որպեսզի դրանք ընձեռեն ինչ-ինչ արտոնություններ կամ թույլ տան ճանապարհորդել: Դա ԱՀԿ-ի դիրքորոշումն Է այս պահին, դրանով կզբաղվի ԱՀԿ-ի քովիդի արտակարգ կոմիտեն»,- ասել Է նա: Այդ հանձնարարականների պատճառը ԱՀԿ-ի ներկայացուցիչը համարել Է պատվաստանյութերի պակասը եւ վարակի կանխման վերաբերյալ դրանց արդյունավետության ստուգումը: «Մոտավորապես երեք ամիս անց կլինի ԱՀԿ-ի դիրքորոշումը, կլինի հանձնարարական՝ սահմանել տեղեկաթերթիկներ թե ոչ»,- հավելել Է Վույնովիչը:

Մարտի 1-ին Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել Է, որ ԵՀ-ն պատրաստվում Է մարտին ներկայացնելու կորոնավիրուսի դեմ պատվաստման միասնական հավաստագրի նախագիծը: Ինչպես ավելի վաղ հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգլեա Մերկելը, Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները միասնական կարծիք ունեն պատվաստման Էլեկտրոնային հավաստագրերի սահմանման անհրաժեշության մասին, միության անդամները կձգտեն դրանք ստեղծելու մինչեւ ամառ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում