Կրեմլը հետևում է Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի հնարավոր ստեղծման մասին տեղեկություններին
Ռուսաստանը ուշադիր հետևում է Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի հնարավոր ստեղծման մասին տեղեկություններին: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Միանշանակ, դա մեր ուշադրության կենտրոնում է»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով համապատասխան տեղեկատվությունը:
«Մենք փոխգործակցում ենք Թուրքիայի հետ Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման հարցում»,-ասել է Պեսկովը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը չի բացառել, որ Ադրբեջանի հետ օրերս ստորագրված հռչակագրի շրջանակում կարող է խոսք գնալ Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմաբազայի ստեղծման մասին:
Կարծիքներ