Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը հուլիսի 15-ից կավարտի պաշտոնավարումը
Նախորդ շաբաթ ներկայացված դիմումի համաձայն, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը հուլիսի 15-ից կավարտի պաշտոնավարումը եւ կտեղափոխվի այլ աշխատանքի` մասնավոր հատվածում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
«Շնորհակալ եմ քաղաքապետին`համատեղ աշխատանքի ընթացքում ցուցաբերած վստահության ու ներդաշնակ աշխատանքի համար, քաղաքական թիմիս`գլխավորությամբ վարչապետի՝ ցուցաբերած վստահության ու աջակցության համար, եւ գործընկերներիս`համատեղ, փոխլրացնող աշխատանքի ու ձեռքբերումների համար:
Սիրով շարունակելու եմ գաղափարական ուղին քաղաքական թիմակիցներիս ու ընկերներիս հետ, որի արդարությանն ու հաջողությանն անվերապահ հավատում եմ»,- գրել է Հայկ Սարգսյանը։
Կարծիքներ