Վահագն Թևոսյանն ու Վահրամ Մարտիրոսյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ

Վահագն Թևոսյանն ու Վահրամ Մարտիրոսյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վահագն Թևոսյանն ու Վահրամ Մարտիրոսյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ:

Այս մասին որոշումները հրապարակված են կառավարության պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 22-րդ մասով՝ Վահագն Թևոսյանին նշանակել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ։ Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 22-րդ մասով՝ Վահրամ Մարտիրոսյանին նշանակել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ»,- ասված է որոշումներում

Հետևեք մեզ նաև Տելեգրամում