Տիգրան Ավինյանն ու Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետը քննարկել են համագործակցության ընթացիկ ծրագրերը

Տիգրան Ավինյանն ու Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետը քննարկել են համագործակցության ընթացիկ ծրագրերը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Բորիս Պիոտրովսկու հետ:

Պատվիրակությունը Երևանում է՝ մասնակցելու ՀՀ և ՌԴ միջև միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովին։

«Քննարկել ենք Երևան-Սանկտ Պետերբուրգ համագործակցության ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև նոր նախաձեռնությունների հեռանկարները։ Պայմանավորվածություն ենք ձեռք բերել թարմացնել և զարգացնել Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության միջև գործող համագործակցության ծրագիրը՝ այն դարձնելով առավել գործնական և արդյունավետ»,- գրել է Տիգրան Ավինյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում