Ճապոնիայում Twitter-ից մարդասպանը մահապատժի է դատապարտվել
Ճապոնիայում Տակահիրո Սիրաիսին մահապատժի է դատապարտվել ինը մարդու սպանության համար: Նրա փաստաբանները ավելի մեղմ պատիժ էին ձգտում` պնդելով, որ դատապարտյալը կատարել է իր զոհերի ցանկությունները, փոխանցում է BBC-ն:
Ճապոնիայի դատարանը մահապատժի դատավճիռ է կայացրել Twitter killer մականունով մարդու նկատմամբ: Նա մեղավոր է ճանաչվել ինը սպանությունների համար:
30-ամյա Սիրաիսին մեղավոր է ճանաչվել սպանության, Տոկիոյի մերձակայքում գտնվող իր բնակարանում ինը մարդու դիերի մասնատման եւ պահման համար, գրում է Kyodo-ն:
Արդյո՞ք Սիրաիսին զոհերին սպանել է իրենց համաձայնությամբ` տարաձայնությունների գլխավոր առարկան էր դատական նիստին, նշում է ճապոնական լրատվական գործակալությունը:
Կարծիքներ