Արցախի ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանին մեղադրանք է առաջադրվել

Արցախի ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանին մեղադրանք է առաջադրվել

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյան մեղադրանք է առաջադրվել Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություր, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունից՝ հավելելով, որ նա մեղադրյալի կարգավիճակ ունի դեռևս 2022 թվականի ապրիլի 13-ից։

Նշենք, որ Խանումյանը այժմ զբաղեցնում է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում