ՄԱԿ-ի իմ ելույթում ես պարզ հարց տվեցի. Նիկոլ Փաշինյանը թվիթերում գրառում է կատարել
«ՄԱԿ-ում՝ իմ ելույթում, ես պարզ հարց տվեցի՝ արդյո՞ք Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններով:
Այս մասին թվիթերյան իր օգտահաշվում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով.
«Եթե այո, մենք կարող ենք սկսել խաղաղության պայմանագրի կնքումը։
Ցավոք սրտի, դրական արձագանք չկա։ Հարցն այն է, թե ինչո՞ւ»,- գրել է Փաշինյանը:
Վարչապետի այս գրառումը հավանաբար կապված է ՄԱԿ-ի ամբիոնում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ելույթի հետ, որում Բայրամովը հայտարարել էր, թե հայկական կողմն է դիմում սադրանքների՝ միջազգային հանրության ուշադրությունը ստանալու և այն շահարկելու համար, իսկ վերջում հավելել էր, որ Ադրբեջանը խաղաղասիրական ձգտումներ ունի, այդ պատճառով էլ առաջարկում է ստորագրել խաղաղության պայմանագիր:
Կարծիքներ