Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 456 մարդ
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 456 մարդ, պանդեմիայի ողջ ընթացքում՝ 43 597 մարդ: Այս մասին ասվում է կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով օպերատիվ շտաբի հայտարարության մեջ:
76 մարդ է մահացել Մոսկվայում, 31-ական՝ Սանկտ Պետերբուրգում եւ Մերձմոսկվայում:
ՌԴ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 28 142-ով՝ հասնելով 2 488 912-ի:
Վերջին մեկ օրում վարակման դեպքերի թիվը կազմել է 28 142՝ 85 մարզերում, առանց կլինիկական դրսեւորումների գրանցվել է 5789 դեպք:
Երկրում պանդեմիայի ողջ ընթացքում գրանցվել է վարակման 2 488 912 դեպք: Աճի տեմպը կազմում է 1,1%:
Կարծիքներ