Հնդկաստանում ուղղաթիռի վթարի հետևանքով երկու օդաչու է զոհվել
Չհատիսգարհ նահանգի Ռայպուր քաղաքի օդանավակայանում ուսումնական ուղղաթիռի կործանման հետևանքով երկու օդաչու է զոհվել։ Ինչպես հաղորդում է ուրբաթ օրը NDTV հեռուստաալիքը , միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան։
Ուղղաթիռը բռնկվել է, երբ օդաչուները փորձել են վայրէջք կատարել։ Ինքնաթիռում այլ մարդիկ չեն եղել։ Տեղի ոստիկանության տվյալներով՝ դա սովորական ուսումնական թռիչք էր։ Հետաքննություն է սկսվել։


Կարծիքներ