Կանանց Եվրո-2025. Հայաստանի հավաքականը հաղթել է Ղազախստանի ընտրանուն

Կանանց Եվրո-2025. Հայաստանի հավաքականը հաղթել է Ղազախստանի ընտրանուն

Մայիսի 31-ին Արմավիրում կայացել է կանանց Եվրոպայի 2025թ. առաջնության որակավորման փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպումը, հայտնում է ՀՖՖ-ն։ 

Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին բացել է Աննա Դալլաքյանը: Մեր ընտրանու առավելությունը երկրորդ խաղակեսի սկզբին կրկնապատկել է Մարալ Արթինը՝ դիպուկ իրացնելով 11 մետրանոց հարվածը:

Ղազախներին հաջողվել է 70-րդ րոպեին կրճատել հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել չի հաջողվել: Կանանց Հայաստանի ազգային հավաքականը տոնել է երկրորդ անընդմեջ հաղթանակը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում