Հայաստանում հաստատվել է Covid-19-ով վարակվելու 385 նոր դեպք. մահացել է 18 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է Covid-19-ով վարակվելու 385 նոր դեպք. մահացել է 18 քաղաքացի

Օգոստոսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  237 634 դեպք, որոնցից  224 254-ն` առողջացած, 4752-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7482 պացիենտ:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ընդհանուր առմամբ, կատարվել է 1 483 890 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 6933 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 385 նոր դեպք: Ունենք 235 առողջացած, 15 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1146 է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում