Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լոուրենս Վոնգին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով։

Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Սինգապուրի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

Վստահ եմ, որ Ձեր հարուստ քաղաքական փորձը կնպաստի Սինգապուրի հետագա զարգացմանն ու առաջընթացին:

Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Սինգապուրի հետ փոխգործակցային հարաբերությունների առավել խորացումն ու զարգացումը։ Պատրաստակամ եմ համատեղ ջանքեր գործադրելու և՛ երկկողմ, և՛ բազմակողմ ձևաչափերով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում հարաբերություններն ընդլայնելու ուղղությամբ:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն Սինգապուրի բարգավաճման ուղին նոր վերելքների հասցնելու գործում»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում