Կապանի Բաղաբերդ թաղամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ

Կապանի Բաղաբերդ թաղամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ

Հունվարի 17-ին, ժամը 17:42-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հալիձոր թաղամասին հարակից տարածքում բախվել են «ԲՄՎ» (վարորդ՝ Վ. Բ., ծնված 1982 թ.) և «Կամազ» (վարորդ՝ Կ. Ծ., ծնված 1957 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել ուղևոր Ա. Բ.-ի (ծնված 1982 թ.) դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային, իսկ Վ․ Բ.-ին մոտեցրել շտապօգնությանը։ Վերջինս հոսպիտալացվել է Կապան քաղաքի ԲԿ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում