Արթուր Ղազինյանը 3-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի ընթացքում քննարկվել է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:
«Հայաստան» խմբակցությունը 3-րդ անգամ առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը:
Այս անգամ ևս իշխանական պատգամավորները դեմ քվեարկեցին: 5 կողմ, 7 դեմ ձայներով Ղազինյանը չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
«Պարո՛ն Ղազինյան, «Հայաստան» խմբակցությունը կարող է ներկայացնել կա՛մ Ձեր թեկնածությունը, կա՛մ այլ թեկնածություն: Օրակարգն սպառված է»,- ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Կարծիքներ