Ձերբակալվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի ամբիոնի վարիչը, ինչպես նաև 2 անձ

Ձերբակալվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի ամբիոնի վարիչը, ինչպես նաև 2 անձ

Ի պատասխան 1lurer.am-ի հարցման՝ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ամբիոնի վարիչը՝ կաշառք ստանալու մեղադրանքով։

Եվս երկու անձ ձերբակալվել է կաշառք ստանալուն օժանդակելու և կաշառք տալու մեղադրանքներով։ Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում