Հռիփսիմե Խուրշուդյանը` ծանրամարտի Հայաստանի 2022թ չեմպիոն

Հռիփսիմե Խուրշուդյանը` ծանրամարտի Հայաստանի 2022թ չեմպիոն

Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում այսօր մեկնարկել է ծանրամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Այդ մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը:

Մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտան կանայք: Վեց տարվա դադարից հետո մեծ սպորտ վերադարձած Հռիփսիմե Խուրշուդյանը 87 կգ քաշային կարգում երկամարտի 216 կգ արդյունքով (99+117) նվաճել է Հայաստանի առաջնության ոսկե մեդալը։

Հայաստանի չեմպիոններ են դարձել նաև Նատալիա Սարգսյանը (45 կգ), Գյուլնարա Տիգրանյանը (49 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Իզաբելա Յայլյանը (59 կգ), Վալենտինա Մովսիսյանը (64 կգ), Մարիամ Միքայելյանը (71 կգ), Միլենա Խաչատրյանը (76 կգ), Տաթև Հակոբյանը (81 կգ) և Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ):

Կանանց առաջնությանը ընդհանուր առմամբ 35 մարզուհի է մասնակցել:

Վաղը կմեկնարկի տղամարդկանց առաջնությունըԼ Հինգ օր շարունակ 10 քաշային կարգերում Հայաստանի ուժեղագույն ծանրորդները կպայքարեն չեմպիոնի կոչման համար: Մրցումներին մասնակցում են մոտ 130 ծանրորդ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում