ՄՊՀ նախագահը մեկնել է Աթենք՝ մասնակցելու Մրցակցության միջազգային համաժողովին
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Հունաստանի մրցակցության հանձնաժողովի նախագահ Իոաննիս Լիանոսի հրավերով մեկնել է Աթենք՝ մասնակցելու հունիսի 28-30-ը կայանալիք Մրցակցության միջազգային համաժողովին։
Համաժողովին ներկա են լինելու Եվրոպական միության մրցակցային մարմինների ղեկավարներ և Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաներ:
Համաժողովի շրջանակում տեղի կունենան քննարկումներ մրցակցության քաղաքականությանը վերաբերող կարևոր նշանակություն ունեցող հարցերի, ինչպես նաև մրցակցային մարմինների միջև համագործակցության խթանման ուղիների վերաբերյալ։
Կարծիքներ