ՌԴ գյուղմթերքի ներմուծման սահմանափակում ունեցող 16 կազմակերպություններից 1-ի համար սահմանափակումը կվերացվի. ՍԱՏՄ
Հայկական 16 կազմակերպությունների կողմից գյուղմթերք Ռուսաստան ներմուծելու արգելանքի հետ կապված խնդիրների շուրջ օգոստոսի 2-ին տեսազրույցի ձևաչափով բանակցել են Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը և ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտը:
Ինչպես տեղեկացնում է ՍԱՏՄ-ն, քննարկումներին մասնակցել է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը:
Խնդրի վերաբերյալ հայկական կողմի ուսումնասիրությունների այս փուլի տվյալների քննարկման արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել երկուշաբթի օրը վերացնել Ռուսասատան ներմուծման սահմանափակումը կազմակերպություններից մեկի համար:
Խնդրի կարգավորման մոտեցումների վերաբերյալ ձեռք են բերվեր պայմանավորվածություններ, որոնց շրջանակներում հաջորդ շաբաթ բանակցությունները կշարունակվեն գերատեսչությունների տեղակալների միջև:
Կարծիքներ