Հունգարիան կաջակցի Ռումինիայի անդամակցությանը Շենգենին. Սիյարտո
Հունգարիան, որը ռոտացիայի սկզբունքին համապատասխան, 2024 թվականի երկրորդ կեսին նախագահելու է ԵՄ խորհուրդը, բոլոր հնարավոր աջակցությունը կտրամադրի Ռումինիայի՝ Շենգենյան գոտուն միանալու համար։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, ով Ռումինիայի Սֆանտու Գեորխե քաղաքում մասնակցում է ողջ աշխարհում հունգարացիների օրվա կապակցությամբ անցկացվող միջոցառումներին։
«Ոչ միայն Ռումինիան, այլև Հունգարիան շահագրգռված է, որ Ռումինիան հնարավորինս արագ ընդգրկվի Շենգենյան գոտում»,- մեջբերում է նրա խոսքերը Ajerpres գործակալությունը։
Կարծիքներ