Թշնամուն ջախջախելու մեր ջանքերն անկասկած պսակվելու են հաջողությամբ.Ա. Հարությունյան

Թշնամուն ջախջախելու մեր ջանքերն անկասկած պսակվելու են հաջողությամբ.Ա. Հարությունյան

Սիրելի ՛ հայրենակիցներ

Վաղ առավոտյան եղել եմ առաջնագծի հարավային թևում՝ Մեխակավանում (Ջեբրաիլ): Տեղում ծանոթացել եմ իրավիճակին, հրամանատարության հետ քննարկել անելիքները: Տղաների մարտական ոգին ու հաղթանակի հանդեպ վստահ տրամադրությունները միայն վարակիչ են:

Պաշտպանության բանակը ոչ միայն այդ ուղղությամբ, այլև շփման գծի ողջ երկայնքով շարունակում է յուրաքանչյուր սանտիմետր հողի համար կենաց ու մահվան պայքար մղել: Թշնամուն ջախջախելու մեր ջանքերն անկասկած պսակվելու են հաջողությամբ:

Փա ՛ռք հայոց բանակին։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում