Խաչանովը դուրս է մնացել Ռոտերդամի մրցաշարից
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է մնացել Ռոտերդամում (Նիդերլանդներ) կայանալիք ATP-500 կարգի մրցաշարից, որը կանցկացվի փետրվարի 13-ից 19-ը։ Մրցաշարի հիմնական խաղարկությունում Կարենին կփոխարինի Ֆրանսիայի ներկայացուցիչ Բենջամին Բոնզին։ Այս մասին գրում է armsport.am-ը։
Նշենք, որ Ռոտերդամում նախատեսում են հանդես գալ ռուսաստանցիներ Դանիիլ Մեդվեդևը և Անդրեյ Ռուբլյովը, գերմանացի Ալեքսանդր Զվերևը, հույն Ստեֆանոս Ցիցիպասը, բրիտանացի Էնդի Մարեյը, իտալացի Յանիկ Սիները և այլ բարձրակարգ թենիսիստներ:
Ռոտերդամի մրցաշարի գործող չեմպիոնը կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմն է, որը մտադիր է պաշտպանել տիտղոսը։
Հիշեցնենք, որ Խաչանովը հասել էր Australian Open-2023-ի կիսաեզրափակիչ, որը ռուսաստանցի թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում լավագույն արդյունքն է։
Կարծիքներ