ԻԻՀ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Կարմիր Մահիկի նախագահ Քարիմ Հեմմաթիին

ԻԻՀ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Կարմիր Մահիկի նախագահ Քարիմ Հեմմաթիին

Դեկտեմբերի 21-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ Կարմիր Մահիկի նախագահ Քարիմ Հեմմաթիի հետ։ Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը: 
 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել կորոնավիրուսային համավարակի պայմաններում Հայաստանում և Իրանում ստեղծված վիճակին, կատարված աշխատանքներին, ինչպես նաև այդ ոլորտում իրականացված համագործակցությանը։
 

Դեսպան Թումանյանը ներկայացրել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված ծանր վիճակը և դրա հաղթահարման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների մեծ ծավալները։
 

Զրուցակիցները քննարկել են Հայաստանին և Արցախին ԻԻՀ-ի կողմից մարդասիրական օգնության հնարավորությունները և երկուստեք համաձայնել, որ դա իրապես կծառայի կարիքի մեջ հայտնված մարդկանց, մյուս կողմից՝ այն համահունչ կլինի երկու ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերություններին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում