ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը նույնպես արդարացվեց «Մարտի 1»-ի գործով

ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը նույնպես արդարացվեց «Մարտի 1»-ի գործով

Այսօր «Մարտի 1»-ի գործով արդարացվեց նաև Շվեդիայի Թագավորությունում, Դանիայի Թագավորությունում, Նորվեգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը:

Վճռաբեկ դատարանը ճանաչել է Արզումանյանի անմեղությունը առաջադրված մեղադրանքում՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Արզումանյանի վերաբերյալ գործը վերանայելու բողոք էր ներկայացվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՄԻԵԴ-ը 2021 թվականի օգոստոսին «Ալեքսանդր Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռ է կայացրել` ճանաչելով մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ նրա ազատության և խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի խախտման փաստը:

Ալեքսանդր Արզումանյանը 2009-ին դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։ Նա համաներումով ազատվել էր պատժի կրումից։

Հիշեցնենք, որ այսօր սույն գործով արդարացվեցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում