Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Հայաստան վերադարձող 15 գերիների լուսանկարը
Գեղարքունիքի մարզի Կարմիր Գյուղ համայնքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ լավ լուր ունի ասելու. «15 մեր եղբայրներ մի քանի ամսվա գերեվարումից հետո վերադառնում են հայրենիք»:
Փաշինյանը նշեց, որ ավելի մանրամասն հայտարարություններ դեռ չի անի: Նա ներողություն խնդրեց այն ընտանիքներից, որոնց զավակները այսօր չեն վերադառնում. «Այսօր 15 ընտանիք իրենց երջանիկ կզգան, բայց մյուսների համար գուցե սպասման բեռը, դառնությունը ավելի ծանրանա, բայց ճանապարհը սա է՝ պետք է խումբ-խումբ մեր եղբայրներին վերադարձնենք»:
Քիչ անց իր ֆեյսբուքյան էջում վարչապետը հրապարակեց վերադարձող գերիների լուսանկարը, գրելով ՝ մեր 15 եղբայրները վերադառնում են:
Կարծիքներ