«Միր» քարտերի արգելափակման վնասները Հայաստանի համար ավելի շատ են, քան արևմտյան սահմանափակումներինը. Զախարովա

«Միր» քարտերի արգելափակման վնասները Հայաստանի համար ավելի շատ են, քան արևմտյան սահմանափակումներինը. Զախարովա

Պաշտոնական Երևանը ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերի աշխատանքի արգելափակման հարցում ևս ենթարկվել է Արևմուտքի ճնշմանը, Հայաստանի տնտեսությունը միայն կտուժի դրանից:

Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Երկրի տնտեսությունն այս քայլի հետևանքով զգալի վնասներ կկրի, երկրի քաղաքացիները կբախվեն լուրջ անհարմարությունների, Ռուսաստանում աշխատող հայերի համար դժվար կլինի գումար ուղարկել հայրենիք, զբոսաշրջիկները չեն կարողանա քարտով վճարումներ կատարել: Վստահ եմ՝ այս քայլի հետևանքով վնասներն ավելի շատ են, քան արևմտյան սահմանափակումների վնասները»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում