Այսօր ռինգ դուրս եկած 9 հայ բռնցքամարտիկներից կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեցին 3-ը. բռնցքամարտի պատանեկան ԵԱ
Թբիլիում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում այսօր ռինգ դուրս եկած 9 հայ բռնցքամարտիկներից կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեցին 3-ը: Արդեն տեղեկացրել ենք, որ հաղթանակներ են տարել 44 կգ քաշային Էրիկ Առստամյանը, 48 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, 75 կգ քաշային Համլետ Ադամյանը, իսկ 50կգ քաշային Վեհմեր Մարտիրոսյանը, 52 կգ քաշային Հարությունը Խաչատրյանը, 63 կգ քաշային Յուրա Բաբլումյանը, 66 կգ քաշային Ալիկ Մնոյանը, 70կգ քաշային Գարիկ Անթանոսյանը և 80 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը պարտություններ են կրել: Կիսաեզրափակիչ դուրս եկած մեր երեք բռնցքամարտիկները ապահովել են առնվազն բրոնզե մեդալ:
Կարծիքներ