Ճապոնիան հայտնել է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել
Հյուսիսային Կորեան երկուշաբթի առավոտյան երկու ենթադրյալ բալիստիկ հրթիռ է արձակել։ Այս մասին հայտնում է Ճապոնիայի առափնյա պահպանությունը։
Նրա խոսքով՝ երկու հրթիռներն էլ արդեն ընկել են։ Նրանց տեսակների մասին դեռ տեղեկություններ չկան, նրանք թռիչքի մեջ են եղել մոտ հինգ րոպե։
NHK-ն հայտնել է, որ հրթիռներն ընկել են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս։
Կարծիքներ