Եվրահանձնաժողովը մարտի 17-ին կներկայացնի ԵՄ-ում պատվաստման մասին անձնագրերի գործարկման նախագիծը

Եվրահանձնաժողովը մարտի 17-ին կներկայացնի ԵՄ-ում պատվաստման մասին անձնագրերի գործարկման նախագիծը

Եվրահանձնաժողովը մարտի 17-ին կներկայացնի ԵՄ-ում պատվաստման անձնագրերի ստեղծման իր առաջին նախագիծը, սակայն դրանց հնարավոր գործնական կիրառման մասին որոշումները, այդ թվում՝ միջազգային մակարդակով, կկայացվեն ավելի ուշ: «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը:

«Մարտի 17-ին Եվրահանձնաժողովը կհաստատի իր առաջարկն այդ փաստաթղթի մասին, որը կկոչվի ոչ թե անձնագիր, այլ կստանա «կանաչ էլեկտրոնային անցաթուղթ» անվանումը: Դրա գործնական կիրառման մասին ԵՄ երկրների կողմից որոշում կկայացվի ավելի ուշ»,- ասել է պաշտոնյան:

Եվրահանձնաժողովն ավելի վաղ հայտարարել էր, որ ԵՄ տարածքում պատվաստման մասին անձնագրերի գործարկման համար բոլոր տեխնիկական հարցերի կարգավորումը առնվազն երեք ամիս կտևի: Նշվում է, որ փաստաթուղթը ներկայացնելու է ոչ միայն պատվաստման փաստը, այլև այլ բժշկական տեղեկություններ՝ կապված «Քովիդ-19»-ի դեմի իմունիտետի, հիվանդանալու ժամանակահատվածի հետ, ինչպես նաև ՊՇՌ-թեստերի հանձնման արդյունքներն ու ամսաթվերը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում