Վուչիչը հայտարարել է, որ շարունակելու է պաշտպանել Սերբիայի ազգային շահերը
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ շարունակելու է պաշտպանել Սերբիայի ազգային շահերը։ Այդ մասին նա չորեքշաբթի օրը Բրյուսելում լրագրողներին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելի և եվրահանձնակատար Օլիվեր Վարգեիի հետ հանդիպումներից հետո։
Ավելի վաղ Անվտանգության խորհրդի նիստից հետո ժողովրդին ուղղված ուղերձում նա ասել էր, որ Սերբիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, սակայն պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի Դաշնության դեմ։ Նախագահը տեղեկացրել է, որ իր երկիրը ժամանակավորապես դադարեցնում է բանակի և ոստիկանության զորավարժությունները բոլոր օտարերկրյա գործընկերների հետ։ Նա նշել է, որ Սերբիան Ռուսաստանին և Ուկրաինային համարում է եղբայրական պետություններ, զղջում է Եվրոպայի արևելքում կատարվողի համար և պատրաստ է մարդասիրական օգնություն ցուցաբերել Կիևին։
Կարծիքներ