Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանն իրենց կյանքի գնով կանխեցին ՀՀ ինքնիշխան տարածքները զիջելու պլանները. Չախոյան
«1999 թվականի հոկտեմբերի 27-ին դեռ դպրոցական էի, բայց այսօրվա պես հիշում եմ, թե ինչպես պատմության ուսուցչուհին արտասուքը աչքերին մտավ դասարան ու հայտնեց ցավալի լուրը՝ միաժամանակ հայտնելով դասապրոցեսի դադարեցման մասին»։
Այս մասի «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ շարունակելով.
«Ու որպես դպրոցական, եթե մնացած դեպքերում ուրախանում էինք, որ դասերը չեղարկվել են, այդ օրը մի անբացատրելի լռություն ու տխրություն էր տիրել սրտումս։ Չէի հասկանում տեղի ունեցած աղետի մասշտաբները, չէի գիտակցում տեղի ունեցած ողբերգության մասշտաբները, բայց մռայլ դեմքով դասից տուն էի գնում։ Ու միայն տարիներ անց հասկացա, գիտակցեցի այն մեծ կորուստը ու ծանր գինը, որ վճարել ենք հոկտեմբերի 27-ին։
Հոկտեմբերի 27-ը ոճրագործությունը Հայաստանի դեմ սանձազերծված հիբրիդային պատերազմի հետևանք էր, Հայաստանի ինքնիշխանության ու պետականության դեմ պատերազմ էր։
Այդ օրը Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանն իրենց կյանքի գնով կանխեցին Հայաստանի ինքնիշխան տարածքները զիջելու, փոխանակելու պլանները»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ լրացավ «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության 25-րդ տարելիցը:
Կարծիքներ