Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հուլիսի 25-ի ցերեկը, 26-29-ի գիշերը և երեկոյան առանձին շրջաններում, 30-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-27-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 29-30-ը՝ նույնքան կնվազի։
«Հայպետհիդրոմետից» NEWS.am-ին տեղեկացնում են, որ հուլիսի 25-ի ցերեկը, 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 30-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +21+23, վաղը ցերեկը՝ +34+36 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ + 13 + 18, ցերեկը՝ - + 25+ 30,
Կոտայքի լեռներում գիշերը՝ + 13+ 18, ցերեկը՝ + 25 +30,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ + 19 + 21, ցերեկը՝ + 32 + 34,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ + 13+ 18, ցերեկը՝ + 25 + 30,
Լոռիում գիշերը՝ + 15 + 19, ցերեկը՝ + 24 + 28,
Տավուշում գիշերը՝ + 18 + 23, ցերեկը՝ + 27+ 32,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ + 13 + 18, ցերեկը՝ + 25 + 30,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ + 17 + 22, ցերեկը՝ + 32 + 35,
Արարատում գիշերը՝ + 20 + 24, ցերեկը՝ - + 35 + 37,
Արմավիրում գիշերը՝ + 20 + 24, ցերեկը՝ - + 35 + 37,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ + 13 + 18, ցերեկը՝ + 25 + 30,
Վայոց ձորի նախալեռներում. գիշերը՝ + 20 + 24, ցերեկը՝ + 35 + 37,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ + 21 + 25, ցերեկը՝ + 31 + 35,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ + 13 + 14, ցերեկը՝ + 24 + 28,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ + 13 + 18, ցերեկը՝ + 24 + 28 (հովիտներում գիշերը՝ + 21+ 25, ցերեկը՝ + 32 + 35):
Կարծիքներ