Կառավարություններն ավելի շատ են սկսել պահանջել «Թվիթեր»-ից հեռացնել լրագրողների ու ԶԼՄ-ների գրառումները

Կառավարություններն ավելի շատ են սկսել պահանջել «Թվիթեր»-ից հեռացնել լրագրողների ու ԶԼՄ-ների գրառումները

 Աշխարհի տարբեր երկրների կառավարությունների կողմից նախորդ տարվա ընթացքում զգալիորեն ավելացել է «Թվիթեր»-ին ներկայացված դիմումների թիվը՝ պահանջով հեռացնել լրագրողների կամ լրատվամիջոցների կողմից հրապարակված գրառումները: Ինչպես փոխանցում է  «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է «Թվիթեր»-ի կողմից հրապարակված թափանցիկության զեկույցում:

Reuters-ի տվյալներով՝  2020 թվականի երկրորդ կեսին 199 լրագրողի և լրատվամիջոցի թվիթերյան օգտահաշիվների դեմ 361 հայց է ներկայացվել կառավարությունների կողմից՝ պահանջելով հեռացնել բովանդակությունը, ինչը նույն տարվա առաջին կեսի համեմատ 26 տոկոսով ավելին է:

«Թվիթեր»-ում հրաժարվել են հստակեցնել, թե որ երկրներից են եկել գրառումները հեռացնելու պահանջները և թե այդ դիմումներից քանիսն են բավարարվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում