Ֆինանսների փոխնախարարը կգործուղվի Ավստրիայի Հանրապետություն

Ֆինանսների փոխնախարարը կգործուղվի Ավստրիայի Հանրապետություն

Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 2-ը կլինի Վիեննայում՝ Ավստրիայի Հանրապետությունում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնի է դառնում վարչապետի որոշումից: 

Պողոսյանն Ավստրիա է գործուղվելու «Ֆինանսական և կայունության հաշվետվողականություն՝ հանուն պարտքի թափանցիկության և կայուն վերականգնման» խորագրով 2022 թվականի նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում