Պուտինը հեռախոսազրույց կունենա Մակրոնի հետ, այնուհետ կանցկացնի անվտանգության խորհրդի նիստ

Պուտինը հեռախոսազրույց կունենա Մակրոնի հետ, այնուհետ կանցկացնի անվտանգության խորհրդի նիստ

Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օպերատիվ հանդիպում կանցկացնի ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, ինչպես նաև հեռախոսազրույց կունենա իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նախատեսված է հանդիպում Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, արդյունքների մասին մենք ձեզ կտեղեկացնենք»,- ասել է նա:

«Նաև, քանի որ այս մասին հայտարարել է ֆրանսիական կողմը, մենք կարող ենք հաստատել, որ այսօր նախատեսված է նաև հեռախոսազրույց Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ, մենք համապատասխան հաղորդագրությունը կհրապարակենք և կհայտնենք այն հիմնական հարցերը, որոնք երկու նախագահները քննարկել են։ », - հավելել է Կրեմլի խոսնակը:

Նրա խոսքով՝ Պուտինի գրաֆիկի մյուս բոլոր իրադարձությունները կլինեն ոչ հրապարակային։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում