Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ բռնության ցանկացած դրսևորումից

Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ բռնության ցանկացած դրսևորումից

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում քաղաքացիներին սթափության և օրինապահության կոչ է անում:

Ներկայացնում ենք ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունը:

«Հարգելի քաղաքացինե՛ր, ՀՀ ոստիկանությունը ձեզ է դիմում սթափության և օրինապահության կոչով:
Հորդորում ենք զերծ մնալ բռնության ցանկացած դրսևորումից, չդիմել ու չտրվել սադրանքների, բացառել հակաիրավական գործողությունները, պահպանել օրենքի պահանջներն ու համակեցության կանոնները:
Դիմում ենք բոլորին, քանզի երկիրը բոլորինս է, և յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է կայունության ապահովումը:

Ոստիկանության գերխնդիրը հասարակական կարգի պահպանումն է, բոլոր քաղաքացիների օրինապահության և անվտանգության ապահովումը: Այդ գերխնդիրն իրականացվելու է օրենքով մեզ վերապահված լիազորությունների ողջ ծավալով:

Բոլոր նրանք, ովքեր կդիմեն հակաիրավական քայլերի, բռնության, սադրանքների, ովքեր իրենց վեր կդասեն օրենքից ու հասարակությունից, կենթարկվեն ամենախիստ պատասխանատվության:
ՀՀ ոստիկանությունը հավատում է մեր հանրային ողջամտությանը և համոզված է, որ համատեղ ուժերով կկարողանանք պահպանել մեր երկրի անդորրն ու անվտանգությունը»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում