Ալեն Դելոնի տնից առգրավվել են տասնյակ զենքեր և հազարավոր զինամթերք

Ալեն Դելոնի տնից առգրավվել են տասնյակ զենքեր և հազարավոր զինամթերք

Ֆրանսիացի 88 -ամյա դերասան Ալեն Դելոնի տնից ժանդարմները մի քանի տասնյակ միավոր հրազեն են առգրավել, հայտնում է ֆրանսիական Parisien թերթը:

Ալեն Դելոնը զենք պահելու իրավունք ունի, սակայն խմբաքանակն առգրավվել է: Բանն այն է, որ նրա առողջական վիճակի պատճառով դատարանը նրա գործունակությունը սահմանափակել է: Նրա ընկերուհու փաստաբանը լրատվամիջոցին հայտնել է, որ իրեն անհանգստացնում է այն, որ Դելոնը բուժում չի ստանում, սակայն տանը շատ զենք ունի։

Նշվում է, որ դերասանի տան տարածքում հայտնաբերվել է նաև հրաձգարան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում