ԱՄՆ-ն ավելի քան 300 մլն դոլար է հատկացրել Աֆղանստանին

ԱՄՆ-ն ավելի քան 300 մլն դոլար է հատկացրել Աֆղանստանին

ԱՄՆ-ն Աֆղանստանին կտրամադրի հումանիտար օգնության լրացուցիչ փաթեթ, որի չափը կգերազանցի 308 միլիոն դոլարը, այս մասին երեքշաբթի օրը՝ հունվարի 11-ին, հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Էմիլի Հորնը ամերիկյան վարչակազմի հրապարակած հաղորդագրության մեջ։ Փոխանցում է Iz.ru-ն։
«Արդյունքում՝ 2021 թվականի հոկտեմբերից Աֆղանստանին և աֆղան փախստականներին ԱՄՆ-ի մարդասիրական օգնության ընդհանուր ծավալը կազմել է գրեթե 782 միլիոն դոլար, և մենք շարունակում ենք մնալ Աֆղանստանում մարդասիրական օգնության ամենամեծ դոնորը։ Բացի դրանից՝ ԱՄՆ-ն Աֆղանստանի բնակչությանը տրամադրում է COVID-19 պատվաստանյութի 1 միլիոն լրացուցիչ չափաբաժին` միջազգային COVAX շրջանակում»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԱՄՆ-ն մարդասիրական օգնություն կհասցնի «անկախ մարդասիրական կազմակերպությունների» միջոցով, ընդգծել է Սպիտակ տունը։ Այս միջոցները կօգտագործվեն կարիքավորներին բժշկական ծառայություններով, բնակարանով, ջրով և սննդով ապահովելու համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում